ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Քազեմ Ջալալի. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում

Քազեմ Ջալալի. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում
27.10.2020 | 21:52

Թեհրանը բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ և պատրաստ է միջնորդ դառնալ կարգավորման գործընթացում՝ հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մեր նախագահը և մեր ԱԳ նախարարը բանակցություններ են վարել երկու կողմի հետ և հայտարարել, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել այս հակամարտության կարգավորման գործում», - ասել է նա՝ «Zvezda TV»-ին հարցազրույցում:

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ